Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարակման նոր դեպքերի մասին․
Գեղարքունիքի մարզի հարգելի' բնակիչներ.
Ցավով պետք է նշեմ, որ մարզում կորոնավիրուսով վարակվածության արդեն 10 դեպք է գրանցվել։
Շփման շրջանակը հաջորդականությամբ պարզվում է։ Մեր քաղաքացիները կամ ինքնամեկուսանում են, կամ տեղափոխվում համապատասխան հաստատություններ՝ ըստ բժշկական ցուցումների։
Խնդրում եմ խստագույնս պահպանել պարետատան ցուցումները և հետևել միայն պաշտոնական լրահոսին։
Հիշեցնենք՝ ավելի վաղ՝ ապրիլի 17-ին Սանոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր․ մարզում կորոնավիրուսով վարակվածության 1-ին դեպքի մասին։
0 Մեկնաբանություն