ԱՐՑԱԽ

Գերմանաբնակ հայազգի ռեժիսոր Արթուրո Սայանի հանգանակած 965 եվրոն փոխանցվեց Արցախին

Հոկտեմբերի 24-ին Բեռլինի հայտնի Արսենալ կինոթատրոնում ցուցադրվել է գերմանաբնակ հայ ռեժիսոր, մեր համաքաղաքացի Արթուրո Սայանի՝ հայազգի հայտնի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի արվեստին նվիրված «Մաեստրո95» ֆիլմ-կոլաժը: Ինչպես և պլանավորել էր ռեժիսոր Սայանը՝ ցուցադրությունից գոյացած ողջ հասույթը (965 եվրո) որպես նվիրատվություն փոխանցել է Հայաստան համահայկական հիմնադրամին: Ֆիլմի նկարահանումներին աջակցել է Գերմանիայում Հայաստանի դեսպանատունը: Հայրենասիրական այս ձեռնարկին անձամբ մասնակցել է Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան՝ Աշոտ Սմբատյանը:

ֆիլմի հայաստանյան պրեմիերան կայացել է Վանաձորում՝ 2020 թ-ի հունվարի 14-ին՝ հայերեն թարգմանությամբ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *