ԱՐՑԱԽ

Գնդակոծվել է Ոսկեպար գյուղը

ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել առ այն, որ այս գիշեր  ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղը։ 

«Ա1+»-ն այս տեղեկությունը ճշտել է Նոյեմբերյան համայնքի առաջատար մասնագետ Մեխակ Ստեփանյանից, ով հաստատել է, որ գյուղը մոտավորապես մեկուկես ժամ գնդակոծվել է, գնդակները տների են դիպել, բարեբախտաբար՝ տուժածներ չկան։

Մեխակ Ստեփանյանի խոսքով՝ վերջին անգամ գյուղում կրակոցներ եղել են 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *