«Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հունիսի 17-ին սանիտարական ուղղաթիռով Գորիսից բժշկական կենտրոն է տեղափոխվել 5-ամյա երեխա, ով 2-րդ հարկից ընկել է ցած։
Երեխան նախ տեղափոխվել է Գորիսի բուժկենտրոն, ուր ցուցաբերվել է 1-ին բուժօգնություն, այստեղ նա վիրահատվել է, որից հետո տեղափոխվել է մայրաքաղաք։ Ունի համակցված վնասվածքներ, ստորին ծնոտի կոտրվածք, աջ ճաճանչոսկրի կոտրվածք, որովայնի սալջարդ, ունեցել է նաև ներքին արյունահոսություն։ Վիճակը գնահատվում է ծանր։
Այժմ գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բկ-ի վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ։
0 Մեկնաբանություն