ԱՐՑԱԽ

«Գյումրի» բժշկական կենտրոնի 29 բուժաշխատողներ կմեկուսացվեն

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Մարալիկի բնակիչ՝ 1952 թվականին ծնված տղամարդու մոտ կորոնավիրուսով վարակման դեպք է արձանագրվել։
Տղամարդը տեղափոխվել է Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց, ուր բժիշկները տեղեկանալով, որ նա արտերկրում չի եղել և վիրուսակրի հետ չի շփվել, երկկողմանի թոքաբորբ են ախտորոշել, ապա տեղափոխել «Գյումրի» ԲԿ: Այնուհետև հիվանդին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց և հանձնած թեստի արդյունքում հիվանդի մոտ արձանագրվել է կորոնավիրուս:
  Գյումրու «ՑԱՅԳ» հեռուստաընկերության տեղեկություններով, «Գյումրի» ԲԿ-ի 29 բուժաշխատող, ովքեր շփվել են հիվանդի հետ կմեկուսացվեն «Գյումրի» հոթելում, իսկ 14 օր անց կթեստավորվեն։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *