ԱՐՑԱԽ

Հադրութի ուղղությունից հայտնաբերվել է ևս 1 զինծառայողի աճյուն

Փրկարար-որոնողական աշխատանքների արդյունքում երեկ՝ փետրվարի 5-ին, հայտնաբերվել է ևս 1 զոհված զինծառայողի աճյուն՝ Հադրութի ուղղությունից:

Դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզ կլինի վերջինիս ինքնությունը:

Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի և Ջրականի (Ջեբրայիլ) ուղղություններում:

2020 թվականի Նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի փետրվարի 5-ը հայտնաբերվել է ընդհանուր 1365 աճյուն:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *