Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում հակառակորդի կրակից զոհվել են ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը։
Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտնել էր մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանի զոհվելու մասին։
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին սկսված մարտական գործողությունների արդյունքում Ադրբեջանը առայժմ հայտնել է 11 սպանվածի մասին։
0 Մեկնաբանություն