ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է.
«Հարյուրավոր բժիշկներ առողջապահության նախարարության ուղղորդմամբ մեկնել են առաջնագիծ և այլ հիվանդանոցներ` ծառայելու Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին: Հարյուրավոր բժիշկներ այս պահին հերթագրված են և բառիս բուն իմաստով անհամբեր սպասում են համապատասխան հրահանգի` մեկնելու առաջնագիծ և այնտեղ մատուցելու իրենց ծառայությունները:
Զինվոր քո թիկունքը ամուր է և պինդ, քան երբևէ: Դու ծառայում ես Հայրենիքին, մենք ծառայում ենք Քեզ». առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյան
0 Մեկնաբանություն