Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածության իրականացման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել ԼՂ-ում խաղաղ կյանքի վերականգնմանը, գրում է ՌԴ ՊՆ-ն։
Նշվում է, որ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Ամարասի վանքը հայտնվել է կողմերի սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ։
ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ ռուս խաղաղապահներն ապահովել են 30 հոգանոց հայ ուխտավորների անվտանգությունը, որոնք նախօրեին Ստեփանակերտ քաղաքից այցելել են Ամարասի վանք։
0 Մեկնաբանություն