Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է
Ի գիտություն միջազգային կառույցների` ՄԱԿ-ի, Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի
Հայաստանը և Արցախը նավթային ռեսուրսներ չունեն, բայց, ինչպես ագրեսիայի ենթարկված յուրաքանչյուր պետություն, պարտավորություն ունեն ապահովելու և պաշտպանելու իրենց քաղաքացիների կյանքի, ազատության և անվտանգության իրավունքները։
Եվ այդ իրավունքների պաշտպանության ապահովման նպատակով բոլոր գործողություններին ուղղակի և անմիջական աջակցելը նաև Ձեր պարտավորությունն ու հանձնառությունն է։
0 Մեկնաբանություն