Հայաստանն ու Ադրբեջանը կարող են Լեռնային Ղարաբաղի հարցով հրադադար կնքել ուրբաթ երեկոյան կամ շաբաթ օրը, հաղորդում է «Ֆրանսպրես» (AFP) գործակալությունը` վկայակոչելով Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի իր աղբյուրներին:
«Կենտրոնանում ենք այսօր երեկոյան կամ վաղը հրադադարի հասնելու վրա, բայց դեռ հստակ չէ», — գործակալությանը հայտնել են Ելիսեյան պալատում:
Ասյօր Մոսկվայում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը՝ Ռուսաստանի նախաձեռնությամբ։
0 Մեկնաբանություն