Հուլիսի 4-ին Հայաստանի Գյումի քաղաքում՝ վարձակալած տանը, հայտնաբերվել է ռուս զինծառայողի դի:
Ստորաբաժանման հրամանատարությունը և իրավապահ մարմինները հետաքննություն են իրականացնում, տեղեկացնում են Հարավային ռազմական օկրուգից, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ըստ հաղոդրագրության՝ տղամարդը պայմանագրային հիմունքով ծառայել է Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայում:
Բռնության հետք չի հայտնաբերվել, նախնական տվյալներով զինծառայողի մահվան պատճառ հանդիսացել են անձնական հանգամանքները:
0 Մեկնաբանություն