Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորքերը որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելիս հայտաբերել են Արցախում անհետ կորած երկու քաղաքացու:
Այս մասին տեղեկացրել է ՌԴ ՊՆ-ն պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: Նրա խոսքով՝ ՌԴ խաղաղապահները շարունակում են հավաքագրել տվյալներ՝ տարածաշրջանում հակամարտության հետևանքով անհայտ կորածների մասին: Ներկայում արդեն իսկ մշակվել են 528 հեռախոսային հարցումներ այդ հարցով: « Դեկտեմբերի 21-ին անհայտ կորած զինծառայողներին փնտրող համատեղ որոնողական խումբը Հադրութի շրջանում հայտնաբերել է ՀՀ 2 քաղաքացու, ովքեր ևս ադրբեջանական կողմի հետ համաձայնությամբ ներգրավված էին այդ համատեղ խմբի աշխատանքներում: Նրանք փոխանցվել են Արցախի Հանրապետության վարչակազմին», – հստակեցրել է Կոնաշենկովը, ում խոսքերն է մեջբերել Ռիա Նովոստին:
0 Մեկնաբանություն