Մարտական գործողությունների՝ Մարտունու, Հադրութի, Ջաբրայիլի և Ֆիզուլու հատվածներում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում դեկտեմբերի 22-ին հայտնաբերվել է ևս 8 զոհված զինծառայողի աճյուն: Այս մասին տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
«Առայսօր, ընդհանուր առմամբ, որոնումների ընթացքում հայտնաբերվել է 1047 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց մարմին: Որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի, Ջաբրայիլի և Շուշիի ուղղություններով»,- ասել է Թադևոսյանը:
0 Մեկնաբանություն