Ալոյան Թաթուլ Սամվելի (Գյումրի)
Գալստյան Արայիկ Հրաչյայի (Գյումրի)
Իսրայելյան Հովհաննես Գևորգի (Գյումրի)
Մովսիսյան Վահրամ Արայիկի (Գյումրի)
Մանուկյան Կարեն Արայիկի (Մասիս)
Ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան է վերադարձել ևս 5 գերի։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից «Ազատության» հետ զրույցում հայտնեցին, որ նրանք Խծաբերդի տարածքից գերեվարվածներից են։
Ընդհանուր առմամբ Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվել 64 գերի։
Հայկական կողմի տվյալներով Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվը անցնում է 200-ը, սակայն ադրբեջանական կողմը այդ թիվը չի հաստատում։
0 Մեկնաբանություն