ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Արցախ։ Այդ մասին ԶԼՄ-ներին հայտնել է Քոչարյանի գարսենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ Նշենք, որ այսօր նախատեսվում էր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը, սակայն այն հետաձգվել է: Ըստ պաշտպանության նախկին նախարարի պաշտպանի՝ նիստը հետաձգելու պատճառն այն է, որ Սեյրան Օհանյանը մեկնել է Արցախ: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը, խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները, այդ թվում՝ օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։ Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները թշնամուն հետ շպրտելու համար։ Մարտերը շարունակվում են:
0 Մեկնաբանություն