ԱՐՑԱԽ

ՀՀ Սոցապնախարարությունն ահազանգեր է ստանում գումարի դիմաց արցախցի ընտանիքներին տեղավորելու մասին

ԶԳՈՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ

 Հարգելի քաղաքացիներ,

 Վերջին օրերին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ահազանգեր է ստանում այն մասին, որ նախարարության անունից հանդես եկող քաղաքացիների խումբ այցելում է Արցախից Հայաստանում ժամանակավոր կացարաններում հանգրվանած քաղաքացիներին, ինչպես նաև՝ այն մարդկանց, ովքեր հյուրընկալել են արցախցի մեր հայրենակիցներին: Նախարարության անունից հանդես եկող մարդիկ պահանջում և լուսանկարում են Արցախի քաղաքացիների անձնագրերը: Բացի այդ, նախարարության անունը շահարկող խարդախները կացարանով ապահովման կամ տրանսպորտային հարցերը լուծելու համար արցախցի մեր հայրենակիցներից գումար են պահանջում:

- Խնդրում ենք՝ զգոն եղեք:

- Որևէ մեկին ԹՈՒՅԼ ՉՏԱՔ նկարել Ձեր անձը հաստատող փաստաթղթերը:

- Պետական կառույցների անունից հանդես եկող յուրաքանչյուր քաղաքացուց ՊԱՀԱՆՋԵՔ դրա մասին հավաստող վկայական ներկայացնել:

-Յուրաքանչյուր նման դեպքի մասին ահազանգեք Ոստիկանություն՝ 1-02, Ռազմական դրության թեժ գիծ՝ 117, անհնարինության դեպքում՝ դիմեք Ձեզ հյուրընկալած տեղացիներին:

- Եվ հիշեք՝ պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրների լուծման համար զանգահարեք 117, մի վճարեք Ձեզ աջակցություն խոստացող որևէ անհատի:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *