ԱՐՑԱԽ

Իլհամ Ալիևը հայտնել է առանց նախապայմանների Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է առանց նախապայմանների Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցելու պատրաստակամության մասին:

«Ես նման հրավեր (Մոսկվայում բանակցելու) չեմ ստացել: Բազմիցս մասնակցել եմ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումներին, սակայն Փաշինյանի իշխանության գալուց հետո նման հանդիպումներ չեն եղել»,-«Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում ասել է Ալիևը:

Վերջինս ընդգծել է, որ այդ հանդիպումները դրական էր գնահատում, քանի որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, կարգավորման գործընթացում առանձնահատուկ դեր ունի:

«Եթե նման հրավեր լինի, մենք դրան միշտ դրական ենք վերաբերվել և հիմա էլ ենք այդպես վերաբերվում»,-ասել է Ալիևը՝ ընդգծելով, որ պատրաստ է առանց որևէ նախապայմանների մեկնել Մոսկվա և բանակցել Փաշինյանի հետ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *