Իրանի ԱԳՆ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և բանակցային գործընթաց սկսել:
ТАСС-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:
«Թեհրանը կոչ է անում կողմերին զսպվածության, կրակի անհապաղ դադարեցման և երկու երկրների միջև բանակցությունների վերսկսման: Իրանն անհանգստացած է Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական բախումներով և ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը»,- հայտարարել է նա՝ նշելով, որ Իրանը պատրաստ է օգտագործել բոլոր հնարավորությունները՝ զինադադարի և երկու երկրի միջև երկխոսության հաստատման համար:
0 Մեկնաբանություն