ԱՐՑԱԽ

Քաղաքացիական բնակչության շրջանում կան տասնյակ վիրավորներ, երկու զոհերը տատ ու թոռ են՝ Մարտունի քաղաքից. Վահրամ Պողոսյան

Քաղաքացիական բնակչության շրջանում կան տասնյակ վիրավորներ, երկու արդեն հաստատված զոհ՝ տատ ու թոռ՝ Մարտունի քաղաքից: Այս մասին Արցախի տեղեկատվական շտաբի հրավիրած ասուլիսում հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Թոռնիկը ինն տարեկան աղջնակ է եղել»,- ասաց նա:

Վահրամ Պողոսյանն ասաց, որ ակտիվ ռազմական գործողությունները, բացի սահմանային հատվածներից, հակառակորդը թիրախավորել է Արցախի խաղաղ բնակավայրերը՝ այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշի քաղաքը: «Այս պահին ինտեսիվ կրակը չի դադարեցրել հակառակորդը, սակայն իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերահսկելի է»,-շեշտեց նա:

Պողոսյանը հավելեց, որ Ադրբեջանի տարածած տեղեկությունը, թե մի քանի բնակավայր են գրավել, ամբողջովին ապատեղեկատվություն է:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *