ԱՐՑԱԽ

ՔԿԾ. խուզարկությամբ հայտնաբերել են 4 շիշ գարեջուր,7 բջջային հեռախոս,1 տուփ խաղաթուղթ

Հուլիսի 11-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալ Մ. Գ.-ի պայուսակի խուզարկությամբ հայտնաբերել են  7 բջջային հեռախոս, 4 լիցքավորիչ, 1 տուփ խաղաթուղթ, 0.5 լիտր տարողությամբ 11 շիշ  ալկոհոլին բնորոշ հոտով հեղուկ, 1 լիտր տարողությամբ 4 շիշ գարեջուր և 0.5 լիտր տարողությամբ 2 շիշ կոնյակ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

 

ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժին

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *