ԱՐՑԱԽ

Կամրջից ցած նետված 14-ամյա աղջկա վիճակը կայուն ծանր է

Արմավիրի մարզում  կամրջից ցած նետված 14-ամյա աղջիկը տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն,-տեղեկացնում է կենտրոնի ֆեյսուքյան էջը:

  Տուժածը հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ-ում, այնուհետև տեղափոխվել Երևան` «Սուրբ Աստվածամայր» կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Ունի դիմածնոտային բազմաթիվ վնասվածքներ, օրվա ընթացքում վիրահատվելու է: Բժիշկները վիճակը գնահատում են կայուն ծանր:

Հիշեցնենք՝  մայիսի 27-ին՝ ժամը 23։48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով «Կարմիր» կոչվող կամրջից: Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Մինչ փրկարարները կանչի վայր կհասնեին՝ 2006 թ․ծնված Մարիաննա Մ․-ն կամրջից նետվել էր։

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *