Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում նման գրառում է կատարել․
«Արցախը ծանր վիրավոր է, և նրա «ապաքինումը» գերխնդիր է համայն հայության համար: Արցախի ճակատագրից է կախված ողջ հայ ժողովրդի ապագան: Արցախը կանգնած է գոյաբանական սպառնալիքների առաջ, բայց չնայած բոլոր վտանգներին ու դժվարություններին, կան բոլոր հնարավորությունները երկիրը փրկելու և նրա ապահով ապագան ապահովելու համար։ Սա պահանջում է հայրենասիրական և պրոֆեսիոնալ մոտեցում ոչ միայն աշխատանքի, այլ ընդհանրապես կյանքի նկատմամբ»։
0 Մեկնաբանություն