ԱՐՑԱԽ

Կապանում բողոքի ակցիայի ժամանակ կրակոցներ են հնչել (տեսանյութ)

Կապանում բողոքի ակցիայի ժամանակ կրակոցներ են հնչել: Բողոքի ակցիան երկրի սահմանների երկայնքով սահմանապահ զորքերի կողմից իրականացվող տեղակայման աշխատանքների հետ է կապված  

Հիշեցնենք, ավելի վաղ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը PanARMENIAN.Net-ին ասել էր, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքից դեպի հարակից Ագարակ գյուղ տանող ճանապարհահատվածի մի մասն ընկնում է թշնամու սահմանի մեջ, հայկական կողմին առաջարկվել է այլընտրանքային ճանապարհ: 

Խոսքը Կապանին հարակից՝ քաղաքից արևելք գտնվող Ագարակ գյուղի, այլ ոչ Սյունիքի հարավային Ագարակ քաղաքի մասին է։

«Հնում կառուցված այլընտրանքային ճանապարհ կա, բայց քանդված վիճակում է գտնվում։ Ճանապարհը վերանորոգման կարիք ունի, այդքան էլ երթևեկելի չէ»,-ասաց Փարսյանը։

Հարցին, թե ինչ նորություն կա Գորիս-Կապան ավտոճանապարհի այն հատվածներից, որոնք անցնում են ադրբեջանական կողմին, Փարսյանը նշեց, թե ճանապարհի հետ կապված «նորությունն այն է, որ այնտեղ հերթապահելու են ռուս սահմանապահները և հայ սահմանապահները»:

Փարսյանը նաև հայտնեց, որ մարզում փակ է Մ2 մայրուղին, փողոց են դուրս եկել կապանցիները և քաջարանցիները։ Կառավարության դեկտեմբերի 17-ի նիստում փոխվարչապետ Ավինյանը հայտնել էր, որ սահմանապահ զորքերը երկրի սահմանների երկայնքով իրականացվում են տեղակայման աշխատանքներ։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *