ԱՐՑԱԽ

ԼՂ խաղաղ բնակչության կյանքի իրավունքը երաշխավորված չէ, և այդ մասին ուղիղ խոսում է ադրբեջանցի պաշտոնյան․ ՀՀ ՄԻՊ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի օրենսդիր մարմնի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիեևը երեկ ինքնատիպ խոստովանություն է արել Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտմանը միտված ադրբեջանական պետության քաղաքականության մասին։ 

Նա մասնավորապես ասել է. «Հայաստանը պետք է վերջ տա Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններին և դադարի աջակցել Ղարաբաղի արյունոտ անջատողականությանը։ 
Քանի դեռ դա չի արվել, մենք չպետք է ճանաչենք նրանց (Լեռնային Ղարաբաղի բնակչության) հանգիստ ապրելու իրավունքը»։ 

Այնուհետ նշված պատգամավորը մանրամասնել է, որ նման պայմաններում հայերի կյանքը հնարավոր չէ Ադրբեջանում։ Իր գործընկերոջից հետ չի մնացել նաև մեկ այլ պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան, ով նույնպես ուղղակի սպառնալիքներ է հնչեցրել Լեռնային Ղարաբաղի բնակչության ֆիզիկական գոյության համար։
 
Իրականում հայերի նկատմամբ էթնիկ ատելության ու էթնիկ զտման ադրբեջանական քաղաքականության օրինակներն ու ապացույցները բազմաթիվ են, սակայն հատկանշական է, որ ադրբեջանական ղեկավարությունը ներկայացնող այս պաշտոնատար անձինք նման ծանուցումն անում են իրենց իսկ զինված ուժերի կողմից վերջին օրերին իրականացված սադրանքների պայմաններում, որի արդյունքում հայկական կողմից զոհվել է երկու և տարբեր աստիճանի վիրավորում ստացել 19 զինծառայող։
 
Փաստ է, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության կյանքի իրավունքը երաշխավորված չէ, և այդ մասին ուղիղ խոսում են ադրբեջանցի պաշտոնյաները։
 
Այս տեղեկությունը կիսել եմ միջազգային գործընկերներիս, ինչպես նաև ՄԱԿ-ի ռասայական խտրականության վերացման հարցերով կոմիտեի հետ, որն առաջիկա օրերին քննարկելու է «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ կոնվենցիայի կատարման Ադրբեջանի պարբերական զեկույցը։
 
Eng⤵️

Yesterday, Gudrat Hasanguliyev, a deputy of the National Assembly of Azerbaijan confessed about the Azerbaijani state policy aimed at the ethnic cleansing of the population of Nagorno-Karabakh. 

In particular, he stated that “Armenia should put an end to its territorial ambitions towards Azerbaijan and stop supporting the bloody separatism of Karabakh. Until this is not done, we should not recognize their (the population of Nagorno-Karabakh) right to life in peace”. Subsequently, the deputy stated that under the current situation, it is not possible for Armenians to live in Azerbaijan. 

Another deputy, Fazil Mustafaev, echoing his colleague, also has directly threatened the physical existence of the population of Nagorno-Karabakh.
 
In reality, the examples and proves of the Azerbaijani policy of ethnic hatred and ethnic cleansing of Armenians are numerous, however, it is striking that the high-level officials representing the Azerbaijani leadership are making these announcements in the context of the provocations carried out by their armed forces in recent days, as a result of which two Armenian servicemen were killed and 19 others were injured.
 
It is a fact the right to life of the peaceful population of Nagorno-Karabakh is not guaranteed, and the Azerbaijani officials are directly confirming that.
 
I have shared this information with my international interlocutors, as well as with the Committee on the Elimination of Racial Discrimination (CERD), which in the coming days will review Azerbaijan's periodic report on the implementation of the UN International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination.

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *