Անչափահասների, երիտասարդների շրջանում հանցավորությունը կանխելու, դրանք ծնող պատճառներն ու կատարմանը նպաստող պայմանները վերացնելու ողղությամբ տարվող աշխատանքների շրջանակներում Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանն այցելել է Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարան ևհանդիպում ունեցել իրավագիտության ֆակուլտետի ուսանողների հետ: Իսկ մարզի դատախազության դատախազ Արմեն Պողոսյանը Վանաձորի թիվ 22 հիմնական դպրոցում հանդիպել է 9-րդ դասարանի աշակերտների հետ:
Ջերմ և անմիջական մթնոլորտում անցած հանդիպումների ընթացքում դատախազների կողմից բացատրվել է հանցավոր վարքագծից զերծ մնալու առումով անչափահասների լիարժեք կյանքի նախապատրաստման, հասարակական և ստեղծագործական ակտիվության, իրենց մեջ բարձր բարոյական հատկանիշների, քաղաքացիական գիտակցությանզարգացման անհրաժեշտությունը:
Քննարկում է ծավալվել երիտասարդներին, անչափահասներին իրավախախտման մղող հիմնական բացասական որոշ գործոնների շուրջ, ինչպիսիք են ներկայի, ապագայի հանդեպ անորոշության զգացողությունը, ներքին անվստահությունը, կրթություն ստանալու հետ կապված դժվարությունները, ազնիվ աշխատանքով կենսական կարիքները բավարարելու սահմանափակ հնարավորությունները:
Դատախազները կոնկրետ օրինակներով՝ ներկայացրել են այն բացասական հետևանքները, որոնց անխուսափելիորեն կարող են բախվել երիտասարդներն ու անչափահասները հանցավոր վարքագիծ դրսևորելու պարագայում:
Աշակերտները հարցեր են ուղղել նաև դատախազի գործունեության
առանձնահատկությունների, իրավապահ համակարգում աշխատանքի անցնելու ընթացակարգերի, իրավաբանական կրթություն ստանալու, աշխատանքում ի հայտ եկած դժվարությունների մասին:
Դպրոցում աշակերտներից յուրաքանչյուրի հետ առանձազրույցի ընթացքում դատախազ Արմեն Պողոսյանի կողմից վեր են հանվել, ավելի ուշ նաև տնօրինության ուշադրութանն արժանացվել առանձին անչափահասների մոտ արտահայտված՝ հնանցավոր վարքագծի ձևավորմանը նպաստող որոշ գործոններ:
Դպրոցի տնօրինության հետ քննարկումների արդյունքում առաջարկվել է շեղվող վարքագիծ դրսևորած, դասընթացներից պարբերաբար և առանց հարգելի պատճառների բացակայող աշակերտների նկատմամբ սահմանել առավել հսկողություն և անչափահասի վարքագծում բացասական դրսևորումներ հայտնաբերելու դեպքում ակտիվ համագործակցել ինչպես Լոռու մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի համապատասխան աշխատակիցների, այնպես էլ՝ իրավապահ մարմինների հետ:
Քննարկումների արդյունքում ցանկություն է արտահայտվել առավել հաճախակի դարձնել նման հանդիպումները, ինչին դատախազներն արձագանքել են մեծ պատրաստակամությամբ:
ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին
Kasharkaer u lkti qnnichneri qreakan gorcery ushadir kardaceq u anhimn mexadranq mi arajadreq.kasharkaer qnnichnerin u vostikanapeterin maqreq dzer hamakarqic.