ԱՐՑԱԽ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ «ԼԵՎԻ» ԳԻԾԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է

Լոռու մարզպետարանի մեր աղբյուրների վկայությամբ «Վեոլիաջուր» ընկերության վերահսկողությունը հայտնաբերել է ապօրինի ջրագիծ, որից տարիներ շարունակ օգտվել է մարզում պետական կառավարում իրականացնող ՀՀԿ իշխանությունը: Փաստորեն,  մարզպետարանը գողացել է ջուրը պետությունից և հանդիսանում է ապօրինի ջրօգտագործող:

Մենք կապ հաստատեցինք «Վեոլիաջուր» ընկերության մարզային ստորաբաժանման ղեկավարության հետ, սակայն վերջիններս ասացին, որ տեղյակ չեն: Վստահ եմ, որ մեր տեղեկացնելուց հետո պատշաճ տեղեկատվություն կտան մեզ և իրավապահներին՝ գողության փաստի մասին:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *