Մարզ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԸ ՈՍՏԻԿԱՆՆԵՐ Է ՈՒՂԱՐԿԵԼ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՏՈՒՆ, ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Վանաձորի բնակիչ Սմբատ Խանվելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հենց նոր իմացա, որ Լոռու մարզպետը ոստիկաններ է ուղարկել այն հասցեով, որտեղ ես գրանցված եմ, իր մասին ֆեյսբուքում քննադատությունների համար բացատրություն տալու համար։ Ես չգիտեմ ոստիկանության այցելության կոնկրետ պատճառը, բայց սա արդեն քաղաքական բռնաճշնում է մեր ընտանիքի դեմ, մեր ազատ խոսքի դեմ։ Հիշեցնեմ, որ օրեր առաջ էլ մարզպետը կնոջս է դատի տվել իրեն քննադատելու համար, իսկ դրանից հետո էլ մարզպետի տեղակալի ամուսինն էր ինձ «ռազբորկայի» հրավիրում քննադատություններիս համար։ Այսպիսով Լոռու մարզպետը ամենակոպիտ կերպով փորձում է լռեցնել իր անձի հանդեպ ցանկացած քննադատական խոսք։ 
Հ.Գ. Դիմում եմ ՀՀ քաղաքացի Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին, հրապակավ ներկայացրեք՝ ինչո՞ւ եք ոստիկաններ ուղարկել մեր տուն, ինչո՞ւ եք անհանգստություն պատճառել իմ վատառողջ ծնողին»։

Ավելի ուշ, ժամեր անց, Խանվելյանը նոր գրառում կատարեց, հարցով և կոչով դիմելով Անդրեյ Ղուկասյանին

«Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հարցիս չպատասխանեց, թե ինչո՞ւ է ծնողներիս տուն ոստիկաններ ուղարկել։ Չգիտեմ ինչո՞ւ է այսպես նյարդային արձագանքում մեր գրառումներին, սակայն մարզպետարանի նախկին վարորդի հանրային բազմաթիվ պնդումներին, թե մարզպետը բենզինագող է՝ չի պատասխանում։ Եզրակացությունները թողնում եմ ձեզ։
Հ.Գ. Անդրե՛յ, պատասխանիր հարցիս կամ հրաժարական տուր, մարզի բնակիչները ֆեյսբուքում քո ցանկությամբ և ճաշակով չպետք է գրառումներ անեն»։.

Հիշեցնենք, որ Սմբատ Խանվելյանի կնոջը՝ լրագրող Կարինե Վանեսյանին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը դատի է տվել՝ դարձյալ ֆեյսբուքյան դեռևս անհայտ գրառման համար:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *