Լրագրողներ առանց սահմանների միջազգային կազմակերպությունը հայտարարություն է տարածել երեկ Ադրբեջանի կողմից իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողներին ռմբակոծելու փաստի առիթով:
Այս ռմբակոծությունը չունի արդարացում: Խաղաղ բնակիչներն ու առաջին հերթին լրագրողները զինվորական թիրախներ չեն,- ասվում է հայտարարության մեջ:
Բոլոր լրագրողները և նրանց մեքենաները կրում էին մամուլ տարբերանշանը: Լրագրողների նպատակն էր հարցազրույց վերցնել բնակիչներից և դիտարկել նախորդ ռմբակոծությունների պատճառած վնասները:
Հիշեցնենք, Ադրբեջանը մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում գրավում է 169-րդ տեղը, Հայաստանը 61:
0 Մեկնաբանություն