Սույն թվականի օգոստոսի 27-ին ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցված՝ Մարտակերտ քաղաքում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողի հետ կապված քրեական գործը հետաքննության փուլն ավարտվելու հիմքով փոխանցվել է ԱՀ քննչական կոմիտե: Այս մասին տեղեկացնում է ԱՀ դատախազությունը։
Իրականացվում է նախաքննություն։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱՀ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության կողմից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա և մեր քաղաքացիների աչալրջության շնորհիվ, սույն թվականի օգոստոսի 25-ին ԱՀ Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի մի բնակարանում հայտնաբերվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևը։
0 Մեկնաբանություն