Մարզ

«Մաշտոց հանդես» ժողովածուի «Է» հատորը հանձնվեց Մատենադարին

Վանաձորի «Մաշտոց» հրատարակչությունը լույս ընծայեց ««Մաշտոց» հանդես» ստվարածավալ ժողովածուի «Է» հատորը: Ժողովածուի 60 մամուլ ծավալով յոթերորդ հատորը ներառում է «Մաշտոց» կրթամշակութային, հայագիտական հանդեսի 67-78 համարները: Դրանցում լուսաբանվում են 2017-2019 թվականների Հայաստանի Հանրապետությունում, Արցախում եւ Սփյուռքում կրթության ու մշակույթի ասպարեզում եւ հասարակության աշխարհիկ ու հոգևոր կյանքի ուշագրավ իրադարձությունները, ներկայացվում ստեղծագործող արվեստագետներ, ուսուցիչներ եւ այլ ասպարեզի գործիչներ:
Ժողովածուն ժամանակաշրջանի յուրօրինակ կրթամշակութային տարեգրությունն է:

«Մաշտոց» հանդես» բազմահատոր ժողովածուի նախորդ՝ «Ա», «Բ», «Գ», «Դ», «Ե», «Զ» հատորները ընծայված են ՀՀ նախագահի գրադարանին, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին, Ազգային գրադարանին ու գրապալատին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ հայագիտական այլ կենտրոնների ու համալսարանների գրադարաններին:
Լույսընծայված «Է» հատորը նույնպես «Մաշտոց» հանդեսի խմբագրակազմը ընծայեց Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին, Ազգային գրադարանին ու գրապալատին, ՀՀ նախագահի եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գրադարաններին, Հայաստանի գրողների եւ նկարիչների ստեղծագործական միություններին:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *