ԱՐՑԱԽ

"Մենք ենք, մեր լեռները" հուշարձանը 53 տարեկան է

53 տարի առաջ՝ 1967 թվականի նոյեմբերի 1-ին, Ստեփանակերտում տեղադրվեց «Մե՛նք ենք, մեր լեռները» հուշարձանը:Ազգային հավաքական խորհրդանիշ դարձած տուֆակերտ հուշարձան-կոթողի հեղինակն է քանդակագործ Սարգիս Բաղդասարյանը, ճարտարապետը՝ Յուրի Հակոբյանը:

Հուշարձանը միտումնավոր ստեղծված է առանց պատվանդանի. ասես միաձուլված բնությանը՝ այն վեր է խոյանում հայրենի հողից՝ ի պաշտպանություն ազգային եւ հայրենասիրական գաղափարների, եւ խորհրդանշում է արցախյան հողի եւ ժողովրդի կապը:Սխեմատիկ եւ երկրաչափական լուծումներով ստեղծված կնոջ եւ տղամարդու մեծադիր այդ դիմաքանդակները երբեմն համեմատվում են Արարատի մեծ ու փոքր գագաթների հետ: «Մե՛նք ենք, մեր լեռները» հուշակոթողի շինարարությանը եւ տեղադրմանը դեմ է եղել Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը՝ հատկապես անընդունելի համարելով դրա տեղադրումը Ստեփանակերտ քաղաքի մերձակայքում: Այդուհանդերձ, 1967 թվականի նոյեմբերի 1-ին հուշարձանը տեղադրվեց եւ կանգուն է առ այսօր:

Տեղեկությունը և լուսանկարը՝ ՀՀ Ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան էջից։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *