ԱՐՑԱԽ

Մեծավանցիները ուժային եռամարտի չեմպիոնների համար հերոսին վայել ընդունելություն են կազմակերպել

Տաշիրի տարածաշրջանի Մեծավան գյուղում հաղթական տրամադրություն է՝ աղ ու հացով, զուռնա-դհոլով դիմավորում են Ուկրաինայում կայացած ուժային եռամարտից հաղթական մեդալներով հայրենի գյուղ վերադարձող՝ Արթուր Առաքելյանին, Սամվել Հարությունյանին, աշխարհի բացարձակ չեմպիոն դարձած մարզիչ՝ Գինեսի ռեկորդակիր Արտյոմ Սոլոյանին: Մեծից փոքր շտապում են րոպե առաջ դիմավորել օրվա հերոսներին, ձեռքսեղմել և շնորհավորել հայոց եռագույնը Ուկրաինայում ի լուր աշխարհի ծածանելու համար: Մարզային իշխանության բացարձակ անտարբերությունը չխանգարեց մեծավանցիներին հավուր պատշաճի և հերոսին վայել ընդունելույուն կազմակերպելու համա, ինչպես Զվարթնոց օդանավակայանում, այնպես էլ Մեծավանում: Մազրպետարանի քար անտարբերությունից տղաները ոչ միայն չէին ընկճվել, այլև ավելին հուլիսի 7-ին կրկին պատրաստվում են Հայաստանի դրոշի ներքո ներկայանալ Բաթումիում՝ Սևծովյան երկրների բաց առաջնությանը՝ հավատով, որ գոնե այս անգամ Լոռու մարզպետարանը կցուցաբերի իր աջակցությունը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *