ԱՐՑԱԽ

Մովսես Հակոբյանին առնչվող քրեական գործով որևէ ձայնագրություն որևէ մեկի կողմից չի տրամադրվել․ՀՔԾ

ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մամլո ասուլիսի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում որևէ ձայնագրություն որևէ մեկի կողմից չի տրամադրվել։ «Արմենպրես»-ին այս մասին ասել են ՀՔԾ մամուլի ծառայությունից։

«Դա բացարձակ ապատեղեկատվություն է, և նշված քրեական գործի շրջանակներում որևէ ձայնագրություն որևէ մեկի կողմից չի տրամադրվել»,- ն՛ել են ՀՔԾ մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ, ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը լրատվամիջոցներին հաստատել էր տեղեկությունը, թե վարույթ իրականացնող մարմինը պահանջել է ձայնագրությունները, ինչը տրամադրվել է։ 

ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նոյեմբերի 19-ին մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին մի շարք մեղադրանքներ էր հնչեցրել։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *