Բա՛րև, հա՛յ զինվոր:
Այնքա՜ն բան ունեմ քեզ ասելու, բայց ամենակարևորը ուզում եմ շնորհակալություն հայտնել:
Ես հպարտ եմ քեզնով, հպարտ եմ, որ դու քաջ ես, խիզախ, խրոխտ ու անսասան, ինչպես մեր լեռները: Տղաներով շատ ենք խոսքում քո սխրանքներից, մեզ էլ պատկերացնում քո դերում: Այնքան ուրախ եմ, որ ունեմ քեզ նման ավագ ընկեր, բարեկամ, ով գիշեր-ցերեկ հսկում է մեր սահմանը, որպեսզի մենք այստեղ՝ թիկունքում, հանգիստ լինենք, մտածենք միայն սովորելու և լավ մարդ դառնալու մասին, որ մենք էլ մոտ ապագայում արժանապատվորեն պաշտպանենք մեր հող հայրենին: Շնորհակալ եմ քեզ հանգիստ, խաղաղ գիշերների ու պայծառ լուսաբացերի համար:
Միայն մի բան եմ խնդրում քեզ՝ վերադարձիր առողջ ու անփորձանք ու մեզ փոխանցիր քո գիտելիքները, փորձը, ցանկացած դժվարություն հաղթահարելու քո գերբնական ուժը:
Վերադարձի՛ր անպայման, որ շենացնես քո հայրենի տունը:
Հիշի՛ր, որ քեզ սպասում ենք կարոտած ու սրտի թրթիռով:
Աստված քեզ պահապան, հա՛յ զինվոր:
0 Մեկնաբանություն