ԱՐՑԱԽ

Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է Շուշիի մասին իր միտքը (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պարզաբանել է Շուշի քաղաքի վերաբերյալ իր հայտարարությունը, որը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ էր տվել՝ շեշտելով, որ ինքը չի խոսել Շուշիի ծագումնաբանության վերաբերյալ, այլ թե պատերազմը կանգնեցնելու նախապայմաններից մեկով ինչ ժողովրդագրական «ստատուս քվո» պետք է հաստատվեր: Նա այս թեման շատ լավ առիթ է համարել՝ ցույց տալու, թե այսօր հատկապես կառավարության դեմ լրատվական ինչպիսի մանիպուլյացիաներ են տեղի ունենում: Նա նշել է, որ վերջին շրջանի աղմկահարույց վերնագրերից մեկն է՝ ինքն իբր հայտարարել է, թե Շուշին հայկական քաղաք չէ:

Փաշինյանը մեջբերել է կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ արած իր՝ հետևյալ արտահայտությունը. «Ընդհանրապես, ոչ միայն հիմա, այլև բանակցային գործընթացի ողջ ընթացքում չի եղել քննարկման այնպիսի մի տարբերակ, որ ադրբեջանցի փախստականները Շուշի չվերադառնան, իսկ Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն:

Մանրամասն՝ տեսանյութում։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *