ԱՐՑԱԽ

Նման դաժանություն անգամ Չեչնիայում չէի հանդիպել․ վիրավոր ռուս լրագրող Յուրի Կոտենոկի խոստովանությունը (տեսանյութ)

Հոկտեմբերի 8-ին ադրբեջանական ավիացիան 2 անգամ հարվածներ է հասցրել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն։ Առաջին հարվածից հետո եկեղեցու մոտ են հավաքվել լրագրողներ, ֆիքսել են կատարվածն ու հեռացել։ Ավելի ուշ այստեղ էին ժամանել լրագրողների ևս մեկ խումբ, որոնց թվում է եղել նաև Յուրի Կոտենոկը։ «Մեզ հետ սաղավարտներ և զրահաբաճկոններ չէինք վերցրել՝ մտածելով, որ Ստեփանակերտում կտան, սակայն ճանապարհին տեղեկացանք, որ Շուշիի եկեղեցու ուղղությամբ հարված է հասցվել և մեկնեցինք այնտեղ: Ես հեռախոսով էի նկարում: Այն ավիառեժիմի վրա էր դրված, այնուամենայնիվ կարողացել էին կոտրել. կարծում եմ հարվածել են հեռախոսից ստացվող ազդանշանի ուղղությամբ»- «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հետ զրույցում պատմել է  վիրավոր լրագրողը։ Նրա խոսքով՝ առաջին հարվածից հետո, եկեղեցու քահանան պատմել է, որ եկեղեցու նկուղում հրթիռակոծությունից ընտանիք է թաքնվել։ «Սարսափելի հարված էր։ Արդեն կարծում էի, որ սպանվել էի։ Կարծում եմ, նրանք դիտավորյալ սպասում են, մինչև որ տաճարում հավաքվեն մարդիկ ու հարվածում են։ Նման դաժանություն անգամ Չեչնիայում չէի հանդիպել»,- հավելել է Կոտենոկը:

Ամբողջը՝ այստեղ
 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *