ԱՐՑԱԽ

Որոշ ուղղությունների վերահսկողությունը Ադրբեջանը կարծես թե հանձնել է ահաբեկիչներին. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը մամլո ասուլիսին նշել է, որ առաջնագծի որոշ ուղղությունների վերահսկողությունը Ադրբեջանը, կարծես թե, հանձնել է ահաբեկչական խմբավորումներին: 

«Պաշտոնապես հայտարարել ենք դրա մասին, որ այո, որոշ ուղղությունների վերահսկողությունը, կարծես թե, Ադրբեջանը լրիվ հանձնել է ահաբեկչական խմբավորումներին: Այս կապակցությամբ հրավիրում ենք ոչ միայն Ադրբեջանի ուշադրությունը, որ համապատասխան կորուստներ և հետևանքներ է ունենալու, այլ նաև տարածաշրջանի պետությունների ուշադրությունն ենք հրավիրում»,- ասել է Հովհաննիսյանը:

ԱՀ ՊՆ-ը  հաղորդագրություն  է տարածել այն  մասին, որ  վերջին  օրերին հայկական ստորաբաժանումների կողմից  առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակներով հետ քաշվելու  արդյունքում, տվյալ հատվածներում Ադրբեջանի զինված ուժերը ջանադրաբար ստեղծում են ահաբեկչական խմբավորումների բազաներ, որոնց գործողությունները կարող են ավելի սրել և ապակայունացնել իրավիճակը ոչ միայն Հայաստանի և Արցախի սահմաններում, այլև  լուրջ վտանգ ներկայացնել ողջ տարածաշրջանի համար:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *