ԱՐՑԱԽ

Ուժեղ քամին վնասներ է հասցրել Շիրակի մարզի մի շարք բնակավայրերի

Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ քիչ առաջ ուժեղ քամու հետևանքով տուժվել են Անի համայնքի մի քանի բնակավայրեր։ Նախնական տվյալներով, վնասվել են Անի համայնքի Քարաբերդ բնակավայրի դպրոցի տանիքը, Գուսանագյուղի, Ձիթհանքովի, ինչպես նաև Բայանդուր համայնքի բնակելի մի շարք տների և օժանդակ կառույցների տանիքներ։

Այս պահին Շիրակի մարզպետարանի պատասխանատուները, ԱԻՆ փրկարար ծառության Շիրակի մարզի փրկարարական վարչության աշխատակիցները աշխատանքներ են տանում ստացած ահազանգերին արձագանքելու և համայնքներին պատճառված վնասի չափերն հստակեցնելու ուղղությամբ։

Բարեբախտաբար, քամու հետևանքով զոհեր չկան։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *