Լոռու մարզի Լեջան համայնքի միջնակարգի հիմնովին վերանորոգված և կահավորված ռազմագիտության դասասենյակն անվանակոչվել է դպրոցի շրջանավարտ, Ապրիլյան 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ Նազարյանի անունով: 10 տարեկան էր, երբ մայրը Դավթին ուղարկեց հայրական գյուղ՝ Լեջան, այնտեղ ուսումը շարունակելու: Հաշմանդամություն ունեցող քրոջ հետ հիվանդանոցից հիվանդանոց տեղափոխվելով՝ մայրը չէր հասցնում լիարժեք զբաղվել Դավիթի կրթությամբ: Շատ շուտ ընտելացավ գյուղի կյանքին, գյուղի գործերին՝ չմոռանալով գերազանց սովորելու մասին։ Հակառակ ծնողների՝ բժիշկ դառնալու ցանկությանը, Դավիթը որոշեց դպրոցն ավարտելուց հետո զինվորական դառնալ և ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը:
Մանրամասն՝ տեսանյութում:
0 Մեկնաբանություն