«Փրկենք Դեբեդը» նախաձեռնության մի խումբ անդամներ խաղաղ երթ են սկսել Ախթալայից: Ոտքով 2 օրում նրանք կքայլեն մինչև Թումանյան քաղաք: Ակցիայի նպատակն է իրազեկել Դեբեդ գետի մերձակա համայնքների բնակիչներին Դեբեդի վրա կառուցվելիք ՀԷԿ-ի մասին և ազդարարել բոլորին, այդ թվում և իշխանություններին, որ լոռեցիները դեմ են և թույլ չեն տալու այդ կործանարար նախագիծը կյանքի կոչել:
Խաղաղ երթին միացել են նաև Ալավերդի համայնքի ավագանու անդամ Հարություն Ձավարյանը, ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ:
0 Մեկնաբանություն