ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Հայաստանի կողմից Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը թիրախավորելու մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը:
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Ադրբեջանի դատախազության տարածած հաղորդագրությունը, թե, իբր, Հայաստանը թիրախավորել է Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը, բացարձակ սուտ է, իսկ ստերը անգամ մեկնաբանության կարիք չունեն», – գրել է Ստեփանյանը։
Հիշեցնենք՝ այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե իբր հայկական կողմը հրթիռակոծել է Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը և որ իբր հրթիռները ընկել էին նավթամուղից 250 մետր հեռավորության վրա:
0 Մեկնաբանություն