ԱՐՑԱԽ

ՌԴ ԱԳՆ-ն կրակն անհապաղ դադարեցնելու եւ բանակցություններ սկսելու կոչ է անում

ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով արցախա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակին:

«Ըստ առկա տեղեկությունների՝ կտրուկ սրվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։ Շփման գծի երկայնքով երկու կողմերից ինտենսիվ գնդակոծություններ են ընթանում: Տեղեկություններ են ստացվում կորուստների մասին։ Կոչ ենք անում կողմերին անհապաղ դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել իրավիճակի կայունացման նպատակով»,– նշված է հայտարարության մեջ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *