ԱՐՑԱԽ

ՌԴ խաղաղապահների, ԿԽՄԿ-ի և ԱԻ ՊԾ-ի մասնակցությամբ մեկնարկել է զոհված զինծառայողների դիերի փոխանակումը

Հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախում գտնվող ՌԴ խաղաղապահ զորակազմի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության նախաձեռնությամբ,  ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության գործուն մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների մարմինների փոխանակում:

ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը  երկու կողմի համար կարևորել է այդ առաքելությունը, ընդգծել, որ ծառայությունը պատրաստ է մարդասիրական նպատակներով ցանկացած աշխատանքի: 

Օրվա երկրորդ կեսին փրկարարական մի քանի ջոկատներ իրենց անմիջական մասնակցությունն են բերել դիերի որոնման և փոխանակման գործում:

Փրկարարների հումանիտար աշխատանքը տեղում համակարգել է Կարեն Սարգսյանը՝ համագործակնցելով ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության և ԿԽՄԿ առաքելության պատասխանատուների հետ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *