Սեպտեմբերի 17-ին Շուշիի շրջանում 3 անգամ գնդակոծվել են հայկական դիրքերը։ Հայկական կողմից կա 2 վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի ՊՆ մամուլի ծառայությունը։
Ընդ որում ռուսական գերատեսչությունն օգտագործել է այսպիսի ձեւակերպում՝ վիրավորվել են Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների երկու զինծառայողներ:
«Խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից քննություն է անցկացվում երկու կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ»,–նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ Երեկ ԱՀ ՊԲ-ն հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի՝ Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, շարքային Վրույր Վարդանի Շահրամանյանը:
0 Մեկնաբանություն