ԱՐՑԱԽ

Ռուս խաղաղապահները 60 տոննա բեռով իններորդ շարասյունն են ուղեկցել Քարվաճառի շրջան

ՌԴ խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել ապրանքների տարանցումը այն տարածքների միջև, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են հայտնվել,- հայտնում են ՌԴ ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ հումանիտար արձագանքման կենտրոնի ռուսական 9-րդ շարասյունը՝ բաղկացած 15 ԿամԱԶ մակնիշի ռազմական և ուղեկցող մեքենաներից, անցել է Ստեփանակերտ-Մատաղիս-Քարվաճառ երթուղով և առաքել շուրջ 60 տոննա բեռ՝ սոցիալական օբյեկտների և բնակելի շենքերի էներգիայի և ջրի մատակարարման համակարգերի վերականգնման համար: Տեղափոխվել են էլեկտրական սարքավորումներ, շինանյութեր և կոնստրուկցիաներ: Ռուս խաղաղապահների օգնությամբ 9-ը ավտոշարասյան միջոցով ընդհանուր առմամբ տեղափոխվել է ավելի քան 1400 տոննա հումանիտար բեռ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *