Ֆեյսբուքի օգտատեր Մովսես Հարությունյանը տեսանյութ է տարածել և գրել, որ ռուս խաղաղապահները ձերբակալել են ադրբեջանցիների ուղղությամբ նռնակ նետած Արցախի քաղաքացուն։ Արցախի ոստիկանության հաղորդագրության համաձայն, նոյեմբերի 13-ին Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհը փակվել է՝ միջադեպի պատճառով։ Ստեփանակերտից տեղեկությունների համաձայն՝ նռնակ նետողը ադրբեջանցիների կողմից նոյեմբերի 8-ին սպանված հայ երիտասարդի եղբայրն է։ Հիշեցնենք՝ ռուս խաղաղապահների համար ջրատար անցկացնող հայ շինարարների վրա ադրբեջանցիները կրակ էին բացել, որի հետևանքով սպանվել էր 1, վիրավորվել՝ 3 քաղաքացի։
0 Մեկնաբանություն