Սասուն Աբաղյանը նշանակվել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ։ 2010թ. Աբաղյանը եղել է Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի խորհրդականը։
Աշխատանքային ուղին սկսելով Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքից՝ որպես օպերլիազոր, նույն քաղաքում զբաղեցրել է նաև քրեական բաժանմունքի պետի տեղակալի պաշտոնը: Աշխատանքային փորձ ունի նաև Պետական եկամուտների կոմիտեում, եղել է նաև քրեակատարողական վարչությունում՝ որպես օպերատիվ բաժնի պետը։ Վերջին տարիներին զբաղեցրել է ՊԵԿ-ի օպերատիվ հետախուզության վարչության պետի պաշտոնը։
0 Մեկնաբանություն