ԱՐՑԱԽ

Շուրջ 70,000 երեխա տեղահանվել է Սիրիայի հյուսիս-արևելքում ուժգնացող բռնության արդյունքում.ՅՈւՆԻՍԵՖ

ՅՈւՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է

«Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատականների, Սիրիայի հյուսիս-արևելքում ընթացող վերջին շաբաթվա ռազմական գործողությունների հետևանքով գրեթե 70,000 երեխա է տեղահանվել»:
  «ՅՈՒՆԻՍԵՖ-ը հաստատում է, որ առնվազն 4 երեխա սպանվել է և 9 վիրավորվել Սիրիայի հյուսիս-արևելքում: Ըստ զեկույցների, ևս 7 երեխա սպանվել է Թուրքիայում»: «Հարձակման են ենթարկվել երեք առողջապահական հաստատություններ, շտապ օգնության մեքենաներ և մեկ դպրոց: Ա՛լուքի ջրակայանը, որը ջուր է մատակարարում Հասաքեյի մոտ 400,000 մարդկանց այլևս չի գործում»:
  «Մենք մտահոգված ենք, որ առնվազն 170,000 երեխա այժմ հումանիտար օգնության կարիք ունի այդ տարածքում շարունակվող բռնությունների հետևանքով: ՅՈւՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի անհապաղ աջակցություն տրամադրի տուժածներին, այդ թվում՝ շտապ օգնություն ապաստարան ժամանած ընտանիքներին, 95,000լ ջրի և 12 ջրամբարի տրամադրում Հասաքե քաղաքում ջրի պակասը լրացնելու համար, Ա՛լուքի կայարանի վերանորոգման նախագծում, առաջնային բուժօգնության խորհրդատվություն կանանց ու երեխաներին, 13 երեխաների համար խնամատարություն»: «Մենք նաև շարունակում ենք մաքուր ջուր և առողջապահական ծառայություններ մատուցել Ալ-Հոլ ճամբարում ապաստանած մոտ 64,000 երեխաների ու կանանց»:
  «Քանի որ բռնությունները շարունակվում են սրվել, ՅՈՒՆԻՍԵՖ-ը երեխաներին պաշտպանելու կոչ է անում հակամարտության բոլոր կողմերին և նրանց, ովքեր կարող են ազդել իրավիճակի վրա: Պատերազմող կողմերը պարտավոր են պաշտպանել քաղաքացիական ենթակառուցվածքներն ու չօգտագործել դրանք ռազմական ձեռքբերումների համար»:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *