Ազգային ժողովրդավարական բևեռի անդամ Ժիրայր Սեֆիլյանը պնդում է՝ ՀՀ արտաքին քաղաքականությունը պետք է օր առաջ բազմաբևեռացնել, սա պետք է լինի ժամանակավոր կառավարության առաջնային անելիքներից մեկը․
«Եթե մենք պետք է շարունակենք նախկին միաբևեռ, ինչու ոչ՝ նաև խեղճացած արտաքին քաղաքականությունը վարել, ապա պաշտպանական առումով որևէ լուրջ խնդիր չենք կարող լուծել»։
Ժիրայր Սեֆիլյանի խոսքով՝ մենք պատերազմի մեջ ենք, տեղի է ունեցել ճակատամարտ, և մենք առայժմ գտնվում ենք զինադադարի փուլում․
«Որևէ ժամանակ մարտական գործողությունները կարող են սկսվել, դա կարող է լինել և՛ արևելյան, և՛ արևմտյան հատվածում՝ Նախիջևանի հատվածում, որ ավելի հավանական է, մենք պետք է պատրաստվենք այս ամենին»։
Սեֆիլյանը չբացառեց, որ իրենք ևս կարող են վերադառնալ փողոցային պայքարի մեթոդին, եթե իրենց խոսքն ազդեցություն չունենա իշխանության վրա։
Ինչ վերաբերում է Շուշիի անկմանը,Սեֆիլյանն ասում է՝ բոլորը գիտեն՝ Շուշին մինչև վերջ չի հանձնվել, մերոնք Շուշիի բարձունքից չեն իջել․
«Եղել է ավելին, որ մենք նորից վերականգնել ենք ամբողջությամբ, նաև մենք գիտենք, որ երկու օր էլ եթե շարունակվեր, հայկական կողմը Լիսագորից դեպի Շուշի գործողություն էր սկսել, և ընդամենը մեկ-երկու օր էլ, որ այս տխրահռչակ փաստաթուղթը չստորագրվեր, Շուշին պիտի ազատագրվեր։ Անշուշտ, այդ ամենը տեղի ունեցավ քաղաքական նենգ դավադրությունների պատճառով»։
Ժիրայր Սեֆիլայնի խոսքով՝ պատերազմի ամբողջ ընթացքում եղել է մի աներևույթ կառույց, որն ամեն ինչ անում էր, որ հայկական կողմը տանուլ տա․
«Հազարավոր մարտիկներ նույնիսկ տեսել են մարդկանց, որոնք հրճվում էին, երբ մենք տարածքներ էինք հանձնում հակառակորդին՝ հույս ունենալով, որ այդ ամենի ավարտին Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տապալելու է, վստահ եմ այդ ամենը բացահայտվելու է։ Այս պատճառով է, որ ստորագրվեց այս տխրահռչակ թուղթը, իսկ ռազմաճակատը հասավ Շուշի»։
Ինչ վերաբերում է 17 ուժերի միասնական թեկանածուին՝ Վազգեն Մանուկյանին, Սեֆիլյանն ասում է՝ դրական է վերաբերում 17-ի որոշմանը, որ իրենց մեջ ուժ գտան և իրենց միջից ընտրեցին վարչապետի թեկանածու, բայց պետք է հասկանալ, որ 17-ը չեն ներկայացնում ամողջ ժողովրդին, նրանք ներկայացնում են քաղաքական դաշտի մի մասին․ «17-ին հորդորում եմ,որ իրենք հասկանան, որ ներկայացնում են քաղաքական դաշտի մի մասը, ոչ ամբողջը, ոչ էլ կեսը»։ Իշխանությունը վերցնելու համար օգտագործեց
0 Մեկնաբանություն